կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 19:09
Հասարակություն

ՊՆ-ում քննարկվել է բանակում առկա կարգապահական վիճակը

ՊՆ-ում քննարկվել է բանակում առկա կարգապահական վիճակը

Հուլիսի 10-ին զինծառայողների քրեական պատասխանատվության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը« ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ« գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը« ՊՆ եւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր:

Խորհրդակցությանը հրավիրված էին նաեւ  զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ազգային բանակում կարգապահության առկա  իրավիճակը, ինչպես նաեւ հանցակազմ պարունակող երեւույթների եւ արարքների նվազեցման ուղղված միջոցառումները։ Գնահատելով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ խորհրդակցության մասնակիցները ընդգծել են արատավոր երեւույթների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը։

Հընթացս քննարկվեց նաեւ քրեական օրենսգրքում առկա մի շարք զինվորական հանցագործությունների մասով որոշակի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ որոշում կայացվեց քրեական օրենսգրքում զինվորական հանցագործություններ նախատեսող որոշ հոդվածներ վերանայելու նպատակով ստեղծել հանձնաժողով: Վերջինիս աշխատանքները կղեկավարի զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:

Խորհրդակցության շրջանակում քննարկվել են նաեւ ազգային բանակի եւ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդմանը միտված հարցեր: Պաշտպանության նախարարը տվեց  հստակ  հանձնարարականներ եւ ցուցումներ։