|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրասիական տիրույթը ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ, այլ տուն, որտեղ պետք է թագավորեն հանգստությունն ու ապահովվածությունը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուֆայի գագաթաժողովի մասնակիցների պաշտոնական ընդունելության ժամանակ: «Մեզ համար սա շախմատի խաղատախտակ չէ: Սա մեր տունն է, եւ մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի այդ տանը թագավորի խաղաղությունն ու ապահովվածությունը, որտեղ տեղ չունեն էքստրեմիզմը և մյուսների հաշվին սեփական շահերի սպասարկումը,- ասել է Պուտինը:
Վերջում Պուտինը խմել է ներկա գտնվող ղեկավարների առողջության, երկրների ու ժողովուրդների բարգավաճման ու բարօրության, արդյունավետ համագործակցության կենացը: