Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր մասնակցելու է Ազատության հրապարակում նոր նախաձեռնող խմբի հրավիրած հավաքին:
«Ես մասնակցելու եմ` որպես շարքային քաղաքացի: Ավելին` ես արդեն այստեղ եմ` Ազատության հրապարակում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հացադուլի է նստել նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, իսկ 4 երիտասարդները, ովքեր հացադուլի էին սկսել երկու օր առաջ, արդեն դադարեցրել են այն:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հացադուլի դիմած քաղաքացիների մասին, Շուշանյանը պատասխանեց. «Չեմ ուզում կարծիքս ասել, քանի որ ցանկացած մարդ ինքն է ընտրում` ինչպես պայքարել: Այս պահին կարևոր չէ իմ կարծիքը հացադուլի մասին, կարևորը` որ մարդը էդպես է տեսնում իր պայքարի ճանապարհը, ու, բացի ողջունելուց, ուրիշ ավելի բան չեմ կարող ասել»:
Իսկ ինքը կդիմե՞ր հացադուլի: Այս հարցին պատասխանեց. «Դա ինձ համար ծայրահեղություն է, ինչին չեմ դիմի»: