կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-02 11:06
Քաղաքական

Ճանապարհ պետք է ապահովել ԱԻն, շտապօգնության և ՊՆ մեքենաների համար. Փաշինյան

Ճանապարհ պետք է ապահովել ԱԻն, շտապօգնության և ՊՆ մեքենաների համար. Փաշինյան

Հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտից փակված են մայրուղիներ, միջհամայնքային և միջմարզային ճանապարհները, ինչպես նաև մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները:

Հիշեցնենք` երեկ վարչապետ չընտրվելուց հետո հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ այսօր առավոտից վերսկսելու են կաթվածահար անել երթևեկությունը բոլոր փողոցներում, ինչպես նաև կոչ էր արել սկսել տոտալ գործադուլներ ու դասադուլներ:

Քիչ առաջ Փաշինյանը հանդես եկավ երկու ուղերձով: Նա հայտարարեց, որ ճանապարհ պետք է ապահովել ԱԻն, շտապօգնության և ՊՆ մեքենաների համար:  «Ես հատուկ խնդրում եմ, որ ԼՂՀ մատակարարվող երկու ճանապարհները չփակվեն և ՊՆ բոլոր մեքենաներին թույլ տրվի ազատ ելումուտ անել այդ ճանապարհներով»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև այն տարածվող լուրերին, որ սադրիչ խմբեր են ձևավորվելու, սադրանքներ են հրահրվելու: Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ եթե նման բան էլ լինի, ապա իրենք չպետք է բռնությանը բռնությունով պատասխանեն: «Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր պոտենցիալ ունեն` նման խմբեր ձևավորելու. անիմաստ գործողություններ մի' արեք , ձեր ուղարկած մարդիկ են վատ վիճակում հայտնվելու»,- ասաց Փաշինյանը, ապա նշեց, որ լուրջ չի վերաբերվում այդ խոսակցություններին, բայց հարկ է համարում զգուշացնել:

Նա հավելեց. «Արդեն իսկ հաղթանակած այս պրոցեսը չի կարող չարձանագրվել դե յուրե և վերջնականորեն: Մնացածը տեխնիկական խնդիրներ են, կարևորն այն է, որ հայ ժողովուրդը հաղթել է և իր հաղթանակը ձեռքից բաց չի թողնի»