|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դարձյալ Բաղրամյան պողոտայում էր: Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու էր երեկ բարկացած: «Իմ բարկության պատճառը Մաշտոցի պողոտան փակելն էր, զենքով` ցուցարարների մեջ լինելը, խմած մարդկանց ներկայությունը, տեղ-տեղ ագրեսիայի դրսեւորումները»,- ասաց ոստիկանապետը:
Նա նաեւ վստահեցրեց. «Քաղաքացուն մեզանից պաշտպանելու հարկ չկա»: Ապա եւս մեկ անգամ կրկնեց երեկվա խոսքերը, թե ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս բողոքի ակցիային, բայց չի կարելի հանդուրժել, որ երիտասարդներին պղտորեն:
Պարզվում է՝ Գասպարյանը կողմնակից է, որ բոլոր լուծումները լինեն քաղաքակիրթ ձեւով, եւ ոստիկանությանը հերթ չհասնի: