|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հունից դուրս է եկել, երբ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորը նրան համեմատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Ըստ haberler.com-ի` Դավութօղլուն, ձեռքը սեղանին հարվածելով, ասել է. «Դուք ինչպե՞ս կարող եք ինձ մեկի հետ համեմատել, ով իր ժողովրդին է կոտորում: Ինչպե՞ս կարող եք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին համեմատել: Քիմիական զենք օգտագործող ոճրագործի հետ ինչպե՞ս կարող եք համեմատել: Ի՞նչ իրավունքով: «Ալ Քաիդա»-ի հետ ինչպե՞ս կարող եք համեմատել»: