Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Թևան Պողոսյանի, Արծվիկ Մինասյանի, Էդմոն Մարուքյանի, Արմեն Բաբայանի ու Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով ներկայացված` մշտադիտարկում իրականացնելու մասին ԱԺ որոշման նախագիծ ընդունելու հարցը:
Եզրափակիչ ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նախագծի քննարկումը համընկավ հասարակական լարված իրավիճակի հետ, և հասկանալի է առանձին պատգամավորների զայրույթը:
«Այն մեծածավալ աշխատանքը, որը կատարեց գազամատակարարման ոլորտում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, չպետք է մնա թղթի վրա: Հարկավոր է, որ այն առաջարկություններն ու մոտեցումները, որ եղան այս ընթացքում, քննարկվեն պատկան մարմինների հետ: Այս նախագծով տնտեսական հարցերի հանձնաժողովը համակարգված աշխատանքներ կարող է իրականացնել` այդ առաջարկությունների հիման վրա եզրակացությունները ներկայացնելով ԱԺ-ին»,- ասաց պատգամավորը:
Նա համաձայնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն տեսակետի հետ, որ կա վստահության դեֆիցիտ հասարակության շրջանում, և ներկայացվող նախագիծը միտված է նրան, որ հասարակությանը հավուր պատշաճի տեղեկություն ներկայացվի ու փորձ արվի բարձրացնել այդ վստահությունը:
«Այո, այսօր հանրությունը դժգոհում է շատ բաներից, որովհետև չունի ամբողջական ինֆորմացիա: Այսօր պաշտոնյաները կարող են ասել՝ այո , մենք չունեինք այլընտրանք, պետք է թանկացնեինք հոսանքը, բայց, մյուս կողմից, ասելը քիչ է, անհրաժեշտ է որ հիմնավորում լինի` պատշաճ հիմնավորում: Իսկ այսօր մենք չունենք վստահություն այս համակարգերի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:
Նա կարևորեց հանրային լայն համախմբումը խնդիրների շուրջ: Եվ եթե առաջարկվող նախագիծն իրականություն դառնա, ապա, ըստ պատգամավորի, դա կարևոր քայլ կլինի թե\' ԱԺ վերահսկողական ընդլայնման, թե\' հանրության մոտ ԱԺ դերակատարումը մեծացնելու ուղղությամբ:
«Պարո\'ն Սահակյան, այսօր կա վրդովմունք, որը հասկանալի է: Փաստ է մի բան` հանրությունը կարիք ունի լիարժեք ու վստահելի տեղեկատվության, մենք պարտավոր ենք քայլ անել այդ ուղղությամբ: Եթե այսօր հանրությունը կարծում է, որ 6.93 դրամով հոսանքը թանկացնելը հիմնավոր չէ, ուրեմն մենք բավարար օբյեկտիվ տեղեկատվություն չենք տվել, ուրեմն պետք է այնպիսի համակարգեր ստեղծել, որ այդ տեղեկատվությունը, որը գալիս է, վստահելի լինի: Այսօր մեր խնդիրը համակարգային է»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ, բացի ՀԱԿ-ից, բոլոր խմբակցությունները և անկախ պատգամավորները կողմ են արտահայտվել այդ նախագծին: