|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Դատելով տարիքից` ՀԷՑ-ի տնօրեն Ժենյա Բիբինը ծնվել եւ երկար տարիներ ապրել է Սովետական միությունում: Եվ եթե, իհարկե, մարդու կյանքում ամեն ինչ նորմալ է ընթացել, սովետական կինո նայել է: Այդ թվում` սովետա-հայկական կինո: Դրանցից մեկում մի արտահայտություն կա` «որ Ձեզ կանչում են, ինչի՞ չեք բարեհաճում ժամանել…»:
Ամենայն հավանականությամբ, սակայն, Բիբինը կոնկրետ այս ֆիլմը չի նայել, հակառակ պարագայում, անշուշտ, այսօր կլիներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ավելի վաղ էլ կլիներ ՀՀ ԱԺ-ում, որտեղ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված քննարկումներ էին, եւ որտեղ Բիբինին հրավիրել էին: Մի տեսակ բարեկիրթ էլ չէ, երբ չես գնում մի տեղ, որտեղ քեզ հրավիրում են, բայց դա, իհարկե, Բիբինի խնդիրն է:
Բիբինի բացակայությունը, կարծես, զայրացրել էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նա անգամ ասաց, որ աննախադեպ բան է, երբ կազմակերպությունը սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացնում ՀԾԿՀ-ին եւ չի մասնակցում այդ քննարկումներին: Նազարյանը նաեւ ասել է, որ եթե ինքը Բիբինի բացակայության առումով խիստ արտահայտվի, ապա անպարկեշտ բան կստացվի: Այնուամենայնիվ, խնդիրն ամենեւին էլ Ժենյա Բիբինը չէ, այլ այն, որ այս մարդն ունի անձնական խնդիր` կապված բարեկրթության հետ:
Հովիկ Աֆյան