|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ի՞նչ միկրոհեղափոխություն այ ախպեր, օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա. Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Գրառումը ամբողջությամբ ստորև.
«Ի՞նչ միկրոհեղափոխություն այ ախպեր, օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա։
Փաշինյանին ասեք Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել 1991թ-ի հանրաքվեի արդյունքում, իսկ Ադրբեջանում հանրաքվե չի արվել։
Հետևաբար ասել, թե Արցախն ու Ադրբեջանը նույնկերպ են անկախացել ԽՍՀՄ-ից՝ կոպիտ սխալ է։
Բավական է պնդես, թե Արցախը եղել է Սովետական Ադրբեջանի մաս։
Արցախը Սովետական Ադրբեջանի կազմից առանձնացել է դեռ 1988թ-ին, իսկ ԽՍՀՄ կազմից՝ 1991թ-ին։
Իսկ կարելի՞ է իմանալ, որ ասում է Արցախի ինքնապաշտպանական ուժեր, ո՞վ է եղել այդ ուժերի հրամանատարը։
Այդքան լոլո կարդաց ազգիս գլխին,բայց այդպես էլ չասաց,որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։
Ավելին,Փաշինյանը չասաց,որ տարածքներ չի զիջելու։
Այսինքն գնում է 1997թ-ի փուլային տարբերակին։
Հ.Գ.Միկրոհեղափոխությունդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ»,- գրել է նա։