|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ստիպված է եղել չեղյալ համարել ծրագրված այցն Ադրբեջան այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը վերջին պահին հրաժարվել է կազմակերպության պատվիրակությանը թողնել Բաքու. հայտնում է contact.az-ը:
Այցը, որը նախատեսված էր «Ադրբեջան. ճնշումներ՝ Եվրախաղերի ֆոնին» խորագրով ճեպազրույցի անցկացման համար, չեղարկվել է այն բանից հետո, երբ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ այս պահին ընդունել Amnesty International-ին:
«Խորապես հեգնական է, որ միջոցառումը չեղարկվել է այն պահին, երբ, Եվրոպական խաղերին ընդառաջ, երկրում քննադատական ձայները սիստեմատիկ ճնշվում են»,- ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը: