կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-19 16:20
Տնտեսական

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամին գումար կհատկացվի

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամին գումար կհատկացվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է որոշում` Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման համար անհատույց տրամադրելու նպատակով գյուղատնտեսության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2 միլիարդ դրամ 2017թ պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին :

Որոշման ընդունումը պայմանավորված է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ:Կառավարության նույն որոշմամբ հիմնադրվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը:  «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարաններիշինարարությունըևշահագործումը, իսկ «Սևան Ակվա» ՓԲ ընկերությունը իրականացնում է լճում ցանցավանդակային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները:

Համալիր ծրագրի շրջանակներում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվելէառաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է  2017 թվականին Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից և այլ օժանդակ ենթակառուցվածքներից: Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօդյա ավազաններ՝ձկան ծնողական կազմի համար, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն):  

Ապրանքային ձկանարտադրությունը իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետևաբար այդ գործընթացը իրականացնելու նպատակով` անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ, սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Ակնկալվող  արդյունքներն են` Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակների ստեղծումը և գործունեության արդյունավետ կազմակերպումը, որի արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը: