Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 26-ին արվեստի բնագավառի գործիչներից շատերը պարգևատրվել էին ՀՀ նախագահի մրցանակով: Ուշագրավ է, որ նախագահի երիտասարդական մրցանակ գրականության բնագավառում այդպես էլ չշնորհվեց: Ի դեպ, 2013-ին ՀԳՄ երիտասարդական սեկցիան վերացվել է:
ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրչյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ սեկցիայի վերացումը կապված էր այն հանգամանքի հետ, որ իրենք չէին ուզում բաժանումը դնել` երիտասարդական և «մեծական» գրականություն: «Հանեցինք այդ սեկցիան, որովհետև կային մարդիկ, ովքեր 40 տարեկան էին, բայց դեռ այդ սեկցիայում էին: Երիտասարդները, ովքեր երիտասարդական սեկցիայի անդամ էին, հիմա արձակի, պոեզիայի և այլ սեկցիաներում են ընդգրկվել»,- ասաց նա:
Դեմիրչյանը նշեց նաև, որ մրցանակ չշնորհելը երիտասարդ գրողների պասիվության հետևանք չէ, քանի որ իրենք ամեն տարի երիտասարդական համահավաք են կազմակերպում և քննարկում երիտասարդ գրողներին հուզող բոլոր հարցերը, հաճախ հանդիպումներ են կազմակերպում, գրքեր, անթոլոգիաներ տպագրում:
«Բանն այն է, որ մրցանակի համար ՀԳՄ-ն չի առաջադրում, իրենք են իրենց առաջադրում: Չգիտեմ` ինչն է խնդիրը, որովհետև անցած տարի էլ չշնորհեցին: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, քանի որ մենք ունենք գրականություն, որը կարող է հավակնել մրցանակի»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այս տարի նախագահի մրցանակի էր արժանացել Զավեն Բոյաջյանը` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքի թարգմանության համար: