|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել:
Թոքմաջյանը նշեց, որ համաձայն է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ընտրություններից հետո բուհում պետք է վերականգնվի բարոյական և կրթական մթնոլորտը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ ասել է, որ ինքը համաձայն է ԿԳ նախարարի հետ, այսինքն` Թոքմաջյանը փաստո՞ւմ է, որ, իրոք, վերջին շրջանում աղճատվել է բուհի կրթական և բարոյական մթնոլորտը, նա պատասխանեց, թե օրենքներում նշված է` պաշտոնյաների խոսքը պետք է հասկանալ տառացի:
«Աշոտյանը եղել է իմ ընկերը, և ես շատ եմ ափսոսում նրա վերաբերմունքի փոփոխման համար: Կարծում եմ` նա լավ ինֆորմացված չէ. ցանկացած բուհում նա ունի իր մարդիկ, այդ թվում` այստեղից ինչ-ինչ երիտասարդներ, ովքեր ապատեղեկատվություն են ներկայացրել նրան: Համոզված եմ, որ հետաքննությունից և ընտրություններից հետո նա ճիշտ գնահատական կտա, և կուզենայի, որ նա օբյեկտիվ լինի»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ նախարարները, ռեկտորները գալիս-գնում են, բուհն է արժեք, այն մնում է: