Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով քառօրյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առանձնացրեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը: Օրինագիծը նախաձեռնել էին ՀՅԴ խմբակցության պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Արծվիկ Մինասյանն առանձնացրեց նաև գլխավոր դատախազի հաշվետվությունը ԱԺ-ում` հավելելով, որ դա առաջին դեպքն էր, երբ գլխավոր դատախազը ԱԺ-ում գործունեության հաշվետվություն է ներկայացնում: Պատգամավորը նշեց մտահոգիչ հարցերը, այն, որ հանցավորության մակարդակը կտրուկ նահանջ չի ապրում, այն, որ փոփոխություններ են տեղի ունեցել քրեական արդարադատության քաղաքականության ոլորտում, և եթե հայեցակարգային մոտեցում չցուցաբերվի, կարող ենք հայտնվել օրենսդրական քաոսի մեջ:
Հարցին, թե արդյո՞ք համոզիչ էին դատախազի պատասխանները Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված քրեական գործի վերաբերյալ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ, իհարկե, նման դեպքերում առաջնահերթն է ապահովել հարցի իրավական կողմը, ինչը որոշակի ժամանակահատված ու խորքային գորոծողություններ է պահանջում:
«Այն, ինչին մենք ականատեսն ենք լինում, վստահ եմ, որ չի բավարարում Հայաստանի քաղաքացիներին, հատկապես` աղմկահարույց գործերի հետ կապված, երբ գործը դանդաղում է: Միայն Սուրիկ Խաչատրյանի մասինն չէ խոսքը, շատ սկզբունքային է նաև Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը: Խոսքը Արցախյան ազատամարտի մասնակցի, Մարտական խաչի շքանշանակրի, Հայաստանի համայնքի ղեկավարի մասին է, որին օրը ցերեկով սպանեցին: Օր առաջ այս ուղղությամբ քայլ անելը և բացահայտելը շատ ավելի մեծ վստահություն կառաջացներ հասարակության իրավական համակարգի նկատմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե արդյո՞ք վստահություն ներշնչեց դատախազի խոսքը, նա պատասխանեց. «Ակնհայտ է, որ վստահություն չներշնչեց, կամ երբ լսում ենք նրա կողմից, որ չի կարող երաշխավորել, որ բացահայտումը այսօր չլինի, տասը օր հետո կլինի, պարզ է, որ վստահություն չի կարող ներշնչել»:
Լրագրողները հարցրեցին նաև` հնարավո՞ր է, որ, աղմկահարույց դեպքերի հետ կապված, գլխավոր դատախազը չուղղորդվի նախագահի կողմից: Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ եթե դիտարկելու լինեն սահմանադրական նորմը, ապա նախագահն է համակարգում օրենսդիր, գործադիր ու դատական համակարգի գործունեությունը: «Պարզ է, որ չի կարող որևէ շփում կամ հանձնարարություն չլինել: Այլ բան է, որ նախագահի ցուցումը չի կարող լինել, որ այս կամ այն գործի ուղղորդում տեղի ունենա: Ամեն դեպքում մենք ուզում ենք տեսնել արդյունքներ»,- ասաց պատգամավորը: