կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 19:26
Իրավական

Վարկածներ՝ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրեական գործով. Լուսանկարներ

Վարկածներ՝ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրեական գործով. Լուսանկարներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկամամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը։

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։

 

Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։

 

Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

 

Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։

 

Նախաքննությունը շարունակվում է։