Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի մասին:
Մեր տեղեկություններով՝ ամուսնու սպանության կասկածանքով ձերբակալված կինը մասնագիտությամբ բժշկուհի է:
Ընտանիքին ճանաչողները պատմում են, որ ամուսինը մշտապես բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունների ժամանակ անգամ կնոջ գլխին եռման ջուր է լցրել, մազերը քաշել: Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, պարզ կլինի քննությամբ, սակայն այն, որ շատ արմավիրցիներ են պատմում ամուսնու դաժան վերաբերմունքի մասին, փաստ է:
Ընտանիքին ճանաչողներն այս գործով ձերբակալված սպանվածի որդուն՝ Նորիկ Սիմոնյանին նկարագրելիս էլ պատմեցին, որ նա պարկեշտ տղա է, ավարտել է Երևանի պետական համալսարանը և համակարգել է Armavir.am կայքը:
Շրջանառվում է նաև տեղեկություն այն մասին, թե իբր որդին մեծ պարտքեր է ունեցել և պարտատերերն այդ մասին հայտնել են հորը՝ Մանուկ Սիմոնյանին: Թե որքանով այս վարկածը կապ ունի սպանության դեպքի հետ, պարզ կլինի հետագայում:
Այս պահին հայտնի է նաև այն, որ կինը ցուցմունք է տվել և խոստովանել, որ ինքն է կացնահարել ամուսնուն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 23-ին կինը ոստիկանություն հաղորդում է տվել և հայտնել որ ամուսինը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Հուլիսի 27-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թ. ծնված Նորիկ ԴՍիմոնյանի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և թողնելով այնտեղ՝ հեռացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Արամավիրի մարզային քննչական վարչության վարույթում։