|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, և այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաև Աժ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեև այսօր Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ի՞նչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն մեզ չհաջողվեց պարզել: Նա չպատասխանեց լքեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ ԲՀԿ-ի խայտառակ տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի բոլոր կադրերը մի տեսակ մեկուսացել են. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռացել է երկրից՝ դեպի ԱՄՆ, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը «թայմ աութ» են վերցրել: Ըստ ամենայնի, Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և առայժմ սկսել է կադրեր հավաքագրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։