|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արարատ քաղաքային համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր արտառոց հայտարարություն էր հայտնվել: Քաղաքապետարանի էջում աշխատանքի էին հրավիրում ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք եւ ցանկացողները պետք է դիմեին քաղաքապետարանի առաջին հարկ` ոմն Արմանին:
Հայտարարությունը 10 ժամից ավելի մնացել է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում եւ ջնջվել է քիչ առաջ:
Այս հայտարարությանը անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ի՞նչ է մտածում Արարատի քաղաքապետը նման հայտարարություն տարածելով ...
Տեղեկացնեմ , որ շատ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կան նաև Արցախում և կարող են գնալ Արցախում աշխատելու ։ Եթե կհետաքրքրի կարող եմ կոնտակտներ փոխանցել ։
Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը էս մարդիկ (((»,- գրել է պատգամավորը: