|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ճանապարհային ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում իգական սեռի ՀՀ քաղաքացիների.
«Հարգելի՛ քաղաքացիներ
Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում և Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղակայված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում որոշակի ժամկետով՝ մինչև 30․12․2019 թ․ ներառյալ /քաղաքացիական աշխատանք կատարող՝ պայմանագրային հիմունքներով/ աշխատանքի անցնելու համար հրավիրվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Ցանկացողներն իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն [email protected] Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2019 թվականի օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
2019 թվականի օգոստոսի 15-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվելու»։