Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին է մակագրվել ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պետ Հրաչիկ Հովհաննիսյանի՝ կաշառք ստանալու վերաբերյալ գործը:
Նախաքննությամբ, մասնավորապես պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, քաղաքացի Գ.Սահակյանի օգտին իր լիազորության շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար որպես միջնորդ հանդիսացող Ժ.Շահբազյանից մարտի 11-ին պահանջել է զգալի չափերով գումար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ այդ գումարը կազնել է 70000 ՀՀ դրամ:
Երկու օր հետո՝ մարտի 13-ին, պայմանավորվածության համաձայն, Հ.Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ստացել է պահանջված գումարը, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու համար:
Հովհաննիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: