Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը ԱՄՆ կառավարությանը մեղադրել է Ալ Ղաիդայի առաջնորդ, աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենի սպանությանա փաստերը խեղաթյուրելու մեջ, տեղեկացնում է BBC-ն:
Հերշի վարկածով, Բեն Լադենը Պակիստանում ազատության մեջ չէր եւ չէր թաքնվում, ինչպես ներկայացվում է, այլ տեղի միջգերատեսչական հետախուզության պատանդն էր, որը Բեն Լադենին օգտագործում էր որպես Ալ Ղաիդայի դեմ ճնշում գործադրելու գործիք: ԱՄՆ իշխանություններին Բեն Լադենի գտնվելու վայրը հայտնել է Պակիստանի հետախուզության աշխատակիցը, ով, լրագրողի վարկածով, այդ ինֆորմացիայի դիմաց ստացել է 25 մլն դոլար:
Հերշի հոդվածում նշվում է, որ Բեն Լադենի դին չեն հանձնել ծովին՝ մահմեդական օրենքներին հավատարիմ, այլ հրազենային բազմաթիվ վնասվածքներով ուղղաթիռից նետել են Գինդուկուշ լեռներում:
Լրագրողը նշել է, որ այս տեղեկատվությունը իրեն հայտնել է անանուն աղբյուրը, սակայն նա փաստերը ճշտել է ոչ միայն ամերիկյան, այլեւ պակիստանյան հետախուզական աղբյուրներից:
Սեյմուր Հերշը հայտնի է իր լրագրողական հետաքննություններով: Սոնգմիում (Վիետնամ) ամերիկացի զինվորների կողմից 1969 թվականին խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին իր հոդվածի համար նա արժանացել է Պուլիտցերյան մրցանակի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանություների տարածած պաշտոնական վարկածի համաձայն՝ Բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ին՝ հատուկ գործողութունների արդյունքում, իսկ նրա մարմինը նետվել է Արաբական ծով: