կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-02 23:51
Աշխարհ

Բեն Լադենին սպանել են` գլխին կրակելով

Բեն Լադենին սպանել են` գլխին կրակելով

Ըստ ճշգրտված տվյալների` բեն Լադենին սպանել են` գլխին կրակելով, այլ ոչ թե ռազմական ուղղաթիռից արձակված թեւավոր հրթիռի միջոցով, ինչպես տեղեկացվել է նախապես. տեղեկացնում է mignews.com-ը:

Ցամաքային գործողությունն իրակացրել է ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը` Պակիստանի Աբոտաբադ քաղաքի մերձակայքում:

Բեն Լադենին հնարավոր է եղել գտնել` նրա նամակատարներին հետեւելով: MSNBC հեռուստաալիքին Սպիտակ տան աղբյուրը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո ձերբակալվածները տեղեկություններ են հաղորդել բեն Լադենի կապերի մասին, հատկապես` նրա նամակատարներից մեկի, որին ահաբեկիչը շատ է վստահել: 2007-ին հաջողվել պարզել նրա իսկությունը: Թեեւ նամակատարը շատ զգույշ է գործել, սակայն 2010-ի օգոստոսին բեն Լադենի «որջը» հայտնաբերվել է: Այդ գաղտնի տեղեկությունները ԱՄՆ-ը չի հաղորդել եւ ոչ մի այլ պետության:

Ի դեպ, այն, որ սպանվածն իսկապես աշխարհի  թիվ մեկ ահաբեկիչն է, հաստատվել է ԴՆԹ վերլուծության շնորհիվ: