|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ամերիկյան զինված ուժերը Ուսաման բեն Լադենին թաղել են ծովում` պահպանելով մահմեդական սովորույթները: Արարողությունը տեղի է ունեցել ահաբեկչին սպանելուց հետո 24 ժամվա ընթացքում Արաբական ծովում. տեղեկացնում է CNN-ը:
ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ իրենք դիակը գցել են ծովը, որ բեն Լադենը գերեզմանը մահմեդականների համար սրբատեղի չդառնա:
Ըստ նրա` զինծառայողներից մեկն աղոթք է կարդացել, որը թարգմանվել է արաբերեն՝ տեղաբնակի կողմից, ապա բեն Լադենի դին նետել են ջուրը: