կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 21:50
Աշխարհ

ԵԽ-ն Մինսկի խմբի գործընթացի մաս չէ. Թորբյորն Յագլանդ

ԵԽ-ն Մինսկի խմբի գործընթացի մաս չէ. Թորբյորն Յագլանդ

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունեցել ու պատգամավորների հարցերին պատասխանել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Ադրբեջանի պատվիրակության անդամը ԵԽԽՎ-ում բարձրացրել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցը, որոնք ԼՂՀ դատարանի որոշմամբ դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Թորբյորն Յագլանդը նշել է, որ տեղյակ է այդ մարդկանց մասին ու ավելացրել, որ մոտ 2 տարի առաջ այս անձանց հանձնման հարցը բարձրացրել է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը։

Յագլանդը կրկնել է, որ ԵԽ-ն Մինսկի խմբի գործընթացի մաս չի, իրենք հաշտարար չեն, բայց երբ հարցը մարդասիրական է, ապա մշտապես բարձրաձայնում են այդ մասին։ Նա նաև հավելել է, որ եթե կարողանա օգնել վերջիններիս արտահանձմանը, ապա պատրաստ է: