Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆոն» գրում է. «ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում այսօր սկսվել է ադրբեջանցի դիվերսանտների գործով դատավարությունը։
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ԼՂՀ դատական դեպարտամենտից, գործը գտնվում է դատավոր Ա. Թադևոսյանի վարույթում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Այսինքն` ադրբեջանցի դիվերսանտը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ:
Իսկ նրա հանցակից ընկերոջը` Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին, այս մեղադրանքներից բացի մեղադրանք է առաջադրվել նաև ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով և 344-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: