Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը:
«Այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում զանգվածային բռնությունների հետեւանքով զոհվածների մահը։ Մարդկության դեմ գործած հանցագործություններին արդարացում չկա։
ՌԴ կառավարության եւ անձամբ իմ անունից ես Ձեզ եւ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին ցավակցության խոսք եմ հայտնում եւ կիսում ձեր ցավն ու վիշտը։ Պայծառ հիշատակ զոհերին։ Թող գալիք սերունդները խաղաղության եւ համերաշխության մեջ ապրեն»,- ասված է ռուս վարչապետի հեռագրում։