կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 12:05
Հասարակություն

1000 դոլար տուգանք` Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ լուսանկարվելու համար

1000 դոլար տուգանք` Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ լուսանկարվելու համար

Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ ժամանել են Հայաստան և հյուրընկալվել «Մարիոթ» հյուրանոցում:

 

Yerkir.am-ը հյուրանոցի աշխատակիցներից փորձեց պարզել, թե այդ պահին նրանք հյուրանոցո՞ւմ են, ի վերջո, ե՞րբ է ժամանելու Քիմ Քարդաշյանը, քանի՞ օր է մնալու Հայաստանում, և արդյո՞ք նրա այցը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում է, սակայն` ապարդյուն: Աշխատակիցները ոչ մի տեղեկություն չհայտնեցին` նշելով, որ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչներին մոտենալն անհնար է, քանի որ, բացի հյուրանոցի աշխատակիցներից, նրանց հսկում են անվտանգության աշխատակիցներ, որոնք նրանց հետ են ժամանել Հայաստան:

 

Պարզվում է՝ Քարդաշյանի աշխատակազմից որևիցե մեկին մոտենալու, հարց ուղղելու, «սելֆի» անելու (լուսանկարվելու) կամ տեսանկարահանելու համար տվյալ անձը կտուգանվի 1000 ԱՄՆ դոլարով:

 

Ի դեպ, հայտնի դարձավ նաև, որ հյուրանոցի աշխատակիցներին հորդորել են գաղտնապահ լինել, հակառակ դեպքում` նրանք անհապաղ կհեռացվեն աշխատանքից:

 

Հիշեցնենք, որ երեկ Lacazzo կայքը հայտնել էր, որ Քարդաշյանները Հայաստան այցի համար վարձել են 5-աստղանի հյուրանոցի երկու հարկը:

 

P.S. Ուշագրավ է, որ ավելի ուշ «Մարիոթ»-ից զանգահարեցին խմբագրություն եւ հայտնեցին, որ սելֆիի համար 1000 դոլար տուգանք չի հասնի: