Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ես ուզում եմ շնորհավորել Ձեզ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով Ձեր ձայնը լսելի դարձրեցիք»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը:
Նա խոստովանեց, որ բոլորովին հակառակ կարծիքմ է ունեցել իր որդու` նախագահի թեկնածություն առաջադրելու կապակցությամբ, քանի որ վստահ է եղել որ նրան կջնջեին, եւ դա քաղաքականորեն ինքնասպանություն էր, բայց շատ ուրախ է, որ սխալվում էր:
«Ոչ միայն ցնցեցիք Հայաստանը, այլեւ ամբողջ Սփյուռքը նոր հույս ստացավ, նոր հեռանկարներ երեւացին, թե իր տեղը ինչ կարող է լինել այս երկրի բարգավաճման համար: Ես միշտ երկխոսության եւ փոխադարձ զիջման կողմնակից եմ եղել: Շատերի համար դա կարող է հաճելի չթվալ, բայց երկխոսությունը պետք է, նախ` որովհետեւ, պետք է դուրս գալ այս վիճակից, եւ երկորդ` մեր ազգը հանդարտության պետք ունի»,- ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը:
Նա իր խոսքը վերջացրեց` պարզապես նշելով, որ իր հույսն ու հավատն է, որ այսօրվա մեր ժողովրդի չարչարանքը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի զոհողությունն իզուր չեն: