|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դերասան Սերգեյ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին, ընդգծեց, որ միշտ հարգել և հարգում է Քարդաշյանին, որովհետև նա ֆենոմենալ կին է, ով, ոչինչ չանելով, կարողանում է ինչ-որ բաների հասնել և, որ ամենակարևորն է, հասնում է դրանց իր սեփական ուժերով: «Այդ կինը սեփական հետույքի միջոցով է հասել այդ ամենին, ոչ թե ուրիշների միջոցներով»,- ասաց նա:
Դերասանը նշեց նաև, որ Քիմի այցը Հայաստան PR-ի լավագույն միջոցն է թե՛ հեռուստաաստղի, թե՛ Հայաստանի համար:
Yerkir.am-ի խնդրանքով Սերգեյ Դանիելյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի և Քիմ Քարդաշյանի ընթրիքին: «Ես չեմ կարծում, որ նրանց միջև ինչ-որ ինտիմ կապ կա, մանավանդ, որ այդ աղջիկն ամուսնու հետ է եկել Երևան: Հետո մի բան էլ ասեմ` Քիմի մասին ավելի շատ են խոսում, քան նրա ամուսնու մասին»,- ասաց դերասանը:
Նա նաև հավելեց, որ Քարդաշյանի ամուսինը բավական արժանավոր սևամորթ է և մեծահարուստ, ուստի չարժե հեգնանքով ասել, որ նա նեգր է: