|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия հեռուստաընկերության «Мнение» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին, ԵՏՄ-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին եւ Թուրքիայի հետ հարաբերություններին։
Խոսելով ՀՀ-ի` ԵՏՄ մտնելու մասին՝ Սարգսյանը նշել է, որ դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար: Նա հույս է հայտնել, որ շուտով կհայտնվեն գործարաններ, որոնք կգործեն ՀՀ տարածքում, իսկ դրանց արտադրանքը կվաճառվի ԵՄ կամ ԵՏՄ շուկաներում:
Սարգսյանը նշել է, որ վերջերս այցով գտնվել է Չինաստանում, և շատ ընկերություններ հետաքրքրված են եղել Մետաքսի ճանապարհի շուրջ տնտեսական գոտու ստեղծմամբ:
«Այդ իսկ պատճառով ես հրավիրում եմ ռուս ներդրողներին` մասնակցություն ունենալ ՀՀ տնտեսական զարգացման գործին»,- նշել է ՀՀ նախագահը: