Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 1-ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: ՀՀ կառավարությունը, 2006 թվականի հատուկ որոշմամբ, այդ օրը պետականորեն ճանաչեց որպես Հումորի և երգիծանքի օր: Օրվա խորհրդին ընդառաջ՝ Yerkir.am-ը զանգահարեց ՀՀ տարբեր քաղաքական գործիչների՝ ծանոթանալու համար նրանց ապրիլմեկյան պատկերացումներին:
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ -ական Բազմասեր Առաքելյանին խնդրեցինք մի այնպիսի բան ասել, որ ժողովուրդն ասի՝ սուտ է: Նա մեր այդ խնդրանքին արձագանքեց այսպես. «Վայ, ես ո՞նց կարող եմ սուտ ասել, ախր ես ստից այնքան հեռու մարդ եմ: Հասկանո՞ւմ եք, ես չեմ կարող սուտ ասել»: Նա մեզ խոստացավ հիշելուն պես զանգահարել և պատմել, թե իր կյանքի ընթացքում ինչ-որ կատակ արե՞լ է, արդյոք, որը հիշվել է:
ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, բավական խանդավառված մեր ոչ քաղաքական հարցադրումներով, հայտարարեց. «Դժվար կարողանամ մի այնպիսի բան ասել, որ ժողովուրդը ասի՝ սուտ է, որովհետև ես ինչ ասեմ, կհավատան իմ ասածին, կասեն` ճիշտ է»: Նա նշեց նաև, որ չի հիշում ապրիլմեկյան մի այնպիսի կատակ, որը հիշատակության է արժանի:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին երբ խնդրեցինք հիշել որևէ կատակ, որն առավել տպավորվել է իր հիշողության մեջ, զարմացած հարցրեց. «Ինչի, էսօր ի՞նչ օր է որ»: Երբ լուսավորեցինք, պատգամավորը «ստել չկարողացավ»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ևս հայտարարեց, որ ինքն ունակ չէ այնպիսի մի բան ասել, որ ժողովուրդն ասի՝ սուտ է: «Ես դժվար կարողանամ այնպես ստել, որ հավատացնեմ մարդկանց: Ես ընդունակ չեմ շատ մեծ սուտ ասելու»,- ասաց ՀՀԿ-ականը: