Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հրապարակը» գրում է. «Երկուշաբթի մեկնարկում է խորհրդարանի գարնանային նստաշրջանը, որի առիթով երեկ խորհրդարանում իշխող խմբակցության նիստ է հրավիրվել, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստն ավելի քան կես ժամ նախատեսված ժամից ուշ է սկսվել: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ստիպված է եղել բերման ենթարկել իշխանական պատգամավորներին, որոնք, ըստ ամենայնի, դեռ չեն կարողանում թոթափել ամանորյա բդաբլինչիկային տրամադրությունները եւ վերադառնալ աշխատանքային ռիթմի։
Նշենք, որ ԱԺ մեկնարկող նիստերի օրակարգում 30 նախագիծ է ընդգրկված, այդ թվում՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը` «փողով զինգրքույկ վաճառելու մասին»: Խմբակցության երեկվա նիստում զարմանալիորեն չեն քննարկել պատկան հանձնաժողովի որոշումը` ընդունելով այն ի գիտություն: Հիշեցնենք, որ նախօրեին պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, եւ այն եկող շաբաթ երկրորդ ընթերցումով անցնելուց հետո օրենքի տեսք կստանա»: