Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ հաշվով /11:00/ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը հայ սամբիստներն ավելի վաղ նվաճել են հինգ մեդալ:
64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը և մարտական սամբոյի 54 կգ քաշային Արփինե Մնացականյանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ մարտական սամբոյի 71 կգ քաշային Մհեր Մերջանյանն ու 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Այսօր՝ մրցումային երկրորդ օրը Սրբուհի Հովակիմյանը կանանց մարտական սամբոյի 59 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի:
Հիշեցնենք՝ Սերբիայում ընթացող առաջնությանը հայտավորված են 30 երկրների մեծահասակների, երիտասարդական և պատանեկան խմբերի մարզիկ-մարզուհիներ:
Նրանց շարքում են մեր երկրի մարզական և մարտական սամբոյի 39 ներկայացուցիչներ: