Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ` երեկոյան ժամը 5:30-ին, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միությունների` 60 հոգանոց խումբը ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա.ԲԵ.ՍԵ Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ: Այնտեղ ցուցադրվելու էր Լիբանանում թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված` Չանաքքալեի ճակատամարտի մասին պատմող «Son Mektup» («Վերջին նամակը») թուրքական ֆիլմի ցուցադրությունը. տեղեկացնում է Aztagdaily-ն:
«Այդ ֆիլմով թուրքական կառավարությունը, որն իր վարած արտաքին քաղաքականությամբ ամեն կերպ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից, մեկ անգամ ևս ձախողեց»,- գրում է կայքը:
Դաշնակցական երիտասարդներն ու ուսանողները Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շապիկներ հագած, անգլերեն եւ արաբերեն պաստառներ, ինչպես նաեւ Էրդողանին քննադատող նկարներ պարզած՝ կազմել են ամուր մարդկային միջանցք և քաղաքակրթորեն հսկել սրահի մուտքը՝ անցորդներին Հայոց ցեղասպանության մասին թռուցիկներ բաժանելով:
Երիտասարդների այդ արարքը վրդովմունք է առաջացրել թուրքական դեսպանատան անվտանգության ուժերի և համակիրներ շրջանում, նրանք ազգայնամոլ կոչերով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրել է հարձակմանը, որից հետո միջամտել են լիբանանյան ներքին անվտանգության ուժերն ու բաժանել երկու կողմերին: Դեպքի ընթացքում վիրավորվել է երկու հայ երիտասարդ, իսկ երկու թուրք՝ ձերբակալվել:
Թուրքերն սկսել են բղավել «Էրդողան, Էրդողան», որին հայկական կողմն արձագանքել է՝ «Ցեղասպան, ցեղասպան» ասելով:
Դաշնակցականները շարունակել են իրենց ցույցը՝ «Հայոց ցեղասպանություն», «Հիշում ենք և պահանջում», «Ոճրագործ Թուրքիա» եւ այլ կարգախոսներով: Դրանց հաջորդել են հեղափոխական երգեր:
Ավելի քան երկու ժամ տևած այդ ցույցը մեծ աղմուկ է բարձրացրել «Ա.ԲԵ.ՍԵ»-ում: Դեպքերի պատճառով թուրք դեսպանն ստիպված է եղել որոշ ժամանակ «բանտարկված» մնալ ֆիլմի ցուցադրման սրահում:
Տեսանյութը՝ այստեղ: Նաեւ` ստորև