|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վերջին շրջանում Հայաստանում ավելացել են ընտանիքի անդամների` մեկը մյուսին սպանելու դեպքերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան, հոգեբան Արկադի Մեհրաբյանը:
Ըստ նրա` սպանությունների թվի աճը, առհասարակ, ագրեսիայի ավելացումից է: «Ընտանիքի անդամներին սպանելը իրավագիտակցության` ցածր լինելու հետևանք է, նրանք ուղղակի չեն գիտակցում` ինչ պատիժ է հետո իրենց սպասվում: Բացի այդ` նախկինում հստակ էր ընտանիքի մոդելը, իսկ հիմա արժեհամակարգը խախտվել է»,- ասաց Մեհրաբյանը` հավելելով, որ ցենզուրայի բացակայությունն էլ իր դերն ունի այստեղ, քանի որ օբյեկտիվ ճշմարտության գաղափարը կորել է:
Մասնագետի հավաստմամբ` սպանության տանում է նաև ինքնահաստատվելու ցանկությունը, այսինքն` բռնության միջոցով ուժը ցույց տալու ցանկությունը: Ըստ Մեհրաբյանի` սպանության դիմելու ամենատարածված պատճառներն են` խանդը, նախանձն ու շահը: