|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ԱԺ-ում ընթանում է «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստը, որտեղ քննարկվում է ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Կոսմա Զլոտովսկին նշեց. «Երբ խոսում ենք արդարադատության մասին, թվում է, թե բավական է փոփոխել օրենքները, և դատավորները կփոխվեն, բայց դա այդպես չէ: Արդարադատության համակարգում ամենակարևորը մարդիկ են: Եվ ես համոզված եմ, որ այն դատավորները, ովքեր գործել են նախորդ ռեժիմի ժամանակ և համագործակցել նախորդ իշխանությունների հետ, չպետք է տեղ զբաղեցնեն նոր իշխանությունների ձևավորած դատական համակարգում: Հակառակ դեպքում` ընկնում է դատավորի հեղինակությունը: Այսօր դատավորի համբավն ավելի ցածր է, քան, օրինակ, քաղաքական գործիչներինը: Շատ հաճախ դատավորները հեռու են ողջամտությունից: Նախորդ իշխանությունների օրոք գործող դատավորներն անգամ հետո չպետք է գնան համալսարաններ` դասավանդելու»: