|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ:
Նախարարի կարծիքով` անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքներն իրականացնել հայ մարզիկներին նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ: Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ:
Նախարար Ղազարյանը համարում է նաև, որ հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին հնարավոր է վնաս հասցնի ոչ միայն նրանց մարզական կենսագրությանը, այլ նաև Հայաստանի վարկանիշին միջազգային մարզական ասպարեզներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը: