|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրերս Yerkir.am-ը հրապարակել էր պոլիտեխնիկի լողավազանի մի խումբ այցելուների և մարզիկների բաց նամակը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին:
Նախարարն արձագանքել է այդ բաց նամակին: Արձագանքը ստորեւ.
«Հարգելի մարզիկներ և լողորդներ, տեղեկացա« Պոլիտեխնիկի» լողավազանում ներկայումս ընթացող վերանորոգման աշխատանքների ժամկետների վերաբերյալ ձեր բարձրացրած հարցին: Նախ ցանկանում եմ նշել, որ ուրախացել եմ ձեր ակտիվ մարզական կյանքով ապրելու փաստից և կիսում եմ ձեր մտահոգությունը` նախընտրելի լողավազանում ժամանակավորապես մարզվելու հնարավորություն չունենալու համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ« Պոլիտեխնիկի» լողավազանը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ, հետևաբար այնտեղ կատարվող վերանորոգման աշխատանքները, լողավազանի աշխատանքային գրաֆիկը, ինչպես նաև սակագները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության իրավասության տակ չեն գտնվում: Հետևաբար ինձ մնում է հույս հայտնել, որ վերանորոգման աշխատանքներն ավարտվելուն պես, լողավազանը պահպանելով ավանդույթը, կշարունակի հյուրընկալել լողով զբաղվել ցանկացող շատ ու շատ քաղաքացիների»: