Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Երիտասարդական միությունները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ: Ցույցին ներկա էին նաև ՕԵԿ պատգամավորներ՝ ՕԵԿ-ի հիմնած «Հայկական վերածնունդ» միավորման ներկայացուցիչների հետ:
ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ամբողջ ազգի խնդիրն է: «Ես կարծում եմ, որ պահանջն ազգովի է, մենք ինքներս` որպես ԱԺ պատգամավոր, մեր խնդիրն ենք համարում մեր ժողովրդի կողքին լինելը: Յուրաքանչյուր սակագնի բարձրացման համար բոլորն են վճարում: Այն խնդիրները, որոնք այստեղ ծառացած են մեր ազգի առջև, նաև մեր խնդիրներ են»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ տպավորություն է, թե «Հայկական վերածնունդ»-ն աչքի ընկնելու խնդիր ունի, և այս ակցիան հիանալի միջոց է, պատասխանեց. «Ոչ, բոլորովին նման խնդիր չկա: Մենք այստեղ ենք ժողովրդի կողքին լինելու համար: Ես ինքս «Հայկական վերածնունդ» խմբի անդամ եմ, և մենք այս ցույցին մասանակցում ենք հայկական վերածնունդով: Մեզ միացել են հասարակական-քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ: Մենք եկել ենք ժողովովրդի կողքին կանգնելու»:
Դոխոլյանը նշեց նաև, որ ինքը գտնվում է ցուցարարների կողքին, քանի որ ակնհայտ քաշքշուկներ են, և ինքն էլ` որպես պատգամավոր, փորձում է թույլ չտալ այդ ամենը: