կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 13:17
Հասարակություն

Քաղաքացիները դեռ նոյեմբերին են կանխագուշակել եռյակի փլուզումը

Քաղաքացիները դեռ նոյեմբերին  են կանխագուշակել եռյակի փլուզումը

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ընդդիմության և եռյակի գործունեության վերաբերյալ կատարված` «Ընդդիմադիր ընդդեմ» անվանումով հետազոտությունների արդյունքները:

 

Նշենք, որ հետազոտությունը կատարվել է 2014-ի նոյեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում` 1067 քաղաքացիների շրջանում դեմ առ դեմ կատարված հարցումների արդյունքում:

 

Հարցին, թե ընդդիմադիր եռյակի` 2014-ի հոկտեմբերյան երկու հանրահավաքներն ինչ զարգացումներ կունենան, հարցվածների 40 %-ը պատասխանել է, որ եռյակը մոտ ապագայում դատապարտված է փլուզման, 25 %-ը` որ հանրահավաքները գնալով կդառնան ավելի սակավաթիվ, 20 %-ը` որ եռյակը կշարունակի պարբերաբար հավաքներ անցկացնել, 11 %–ը` որ իշխանությունները բանակցություններ կվարեն եռյակի հետ, և արդյունքում` հանրահավաքները կդադարեն, միայն 9 %-ն է նշել, որ նմանատիպ հանրահավաքները կստիպեն իշխանություններին հրաժարական տալ:

 

Հարցին, թե եռյակում որ ուժն է գաղափարական լիդեր, հարցվածների 35%-ը պատասխանել է` ԲՀԿ-ն, 15%-ը` ՀԱԿ-ը և 9%-ը` «Ժառանգությունը»: Հարցմանը մասնակցածների 60 %-ի կարծիքով` եռյակում ֆինանսական լիդերը ԲՀԿ-ն է: