կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 10:23
Քաղաքական

Իշխանությունները ԲՀԿ-ի փլուզումը թույլ չեն տա. «Հրապարակ»

Իշխանությունները ԲՀԿ-ի փլուզումը թույլ չեն տա. «Հրապարակ»

«ԲՀԿ-ում հարաբերական անդորր է. նոր դուրս եկողներ չկան: Մեր տեղեկություններով, ԲՀԿ «քանակությունը» 15-ից չպետք է իջնի, իշխանությունները «թույլ» չեն տալու: Չնայած դրան, ԲՀԿ-ում խմորումները շարունակվում են ոչ միայն խմբակցության քարտուղարի, այլև կուսակցության կուրացիայի հարցում. Աբրահամ Մանուկյանը շարունակում է «փայ» ուզել:

 

Հովիկ Աբրահամյանի հետ վերջին հանդիպմանը նա առաջարկել է, որ ինքը ԲՀԿ մարզային, իսկ Վարդան Վարդանյանը՝ Երևանի կառույցները կուրացիա անի, սակայն Աբրահամյանն ասել է՝ ոչ: Բանն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ «մնացորդված» թիմը դեմ են Մանուկյանին՝ «ինքն զբաղված է խառնակչությամբ» պատճառաբանությամբ: Ւր հերթին Զոհրաբյանը հայտարարել է, որ «այդ դեպքում» կհրաժարվի «պաշտոնից»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։