Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը վաղվա նիստում կհաստատի «Գազպրոմ Արմենիա»-ին 1.5 միլիարդ դրամ փոխհատուցում հատկացնելու մասին որոշումը: Կառավարությունը հիմք է ընդունել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը:
Որոշման մեջ նշվում է. «2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (անապահով ընտանիքներ) 450 խոր. մետր բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խոր. մետրի համար` 156,0 հազ. դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով: Որոշման 2-րդ կետի համաձայն՝ 1000 խոր. մետրի համար` 56,0 հազ. դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով՝ 450 խոր. մետր գազի համար) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պետք է փոխհատուցվի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին»: