Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։
Համագումարից հայտնում են, որ երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Համալսարանական ակումբում Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։
«Գագաթնաժողովին ընդառաջ և նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել է, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ» քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել, և հորդորեց նախագահին «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքը՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»:
Գործարար, բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, իր հոր ուժեղ ջատագովն է հրապարակայնորեն և լրատվամիջոցներում՝ հայ ռազմագերիների վերաբերյալ այդքան անհրաժեշտ իրազեկվածությանը հասնելու համար: CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում նա դատապարտել է Բաքվում իր հոր դատական լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա անօրինական կերպով պահվում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից:
Իր վերջերս հրապարակված տեսաուղերձում Դավիթ Վարդանյանը կոչ է արել «մեր աշխարհասփյուռ ազգին պայքարել այն կեղծ դատավարությունների դեմ, որոնք տեղի են ունենում Բաքվում ընդդեմ իր հոր և մեր մյուս հայրենակիցների, ովքեր իրենց բոլոր ուժերը տվեցին հանուն Արցախի ազատության»։
Համագումարի 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է երկուշաբթի՝ մարտի 31-ից մինչև չորեքշաբթի, ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ: Ողջույնի ընդունելություն տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 1-ին, ժամը 19:00-21:00: Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք սեղմել այստեղ»,- նշված է համագումարի հաղորդագրության մեջ։