|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտնեց, որ Մոսկվայում բարձրացրել է Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցը, քանի որ «դա մեր` հայ ժողովրդի ցանկությունն է, որ նա հանձնվի հայ իրավապահներին, և դատավարությունն ընթանա այստեղ»:
«Ինձ պատասխանեցին, որ պատրաստ չեն նրան հանձնել, բայց պատրաստ են քննչական գործողությունները համատեղ անել, այսինքն` որպեսզի դատավարությունը Հայաստանում իրականանա: Իսկ թե պատիժը կոնկրետ որտե՞ղ է կրելու, այդ առումով հստակ պատասխան չտվեցին»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ Ավետիսյանների հարազատները պնդում են, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, այլապես նրանք կդիմեն ծայրահեղ քայլերի, Գրիգորյանն արձագանքեց, թե չգիտի` ծայրահեղ քայլերի դիմելն ինչ է նշանակում, բայց կարծում է, որ նրանց պահանջն արդարացի է: «Ես գյումրեցիների կողքին եմ»,- ասաց նա: