Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների ևս երկու իրավահաջորդների ներկայացուցիչներ են ներգրավվել: Նրանք են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու իրավաբան Արայիկ Զալյանը, ովքեր ներկայացնում են Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր՝ Անդրանիկ Պողոսյանի շահերը:
Իրավապաշտպան Ա. Սաքունցը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ որպես ներկայացուցիչ ներգրավվելու առաջարկը ստացել են Անդրանիկ Պողոսյանից: Նա հայտնեց, որ արդեն ծանոթացել են քննչական խմբի կողմից նշանակված փորձաքննություններին, դիմումներ են ներկայացրել որոշակի նյութ և որոշակի հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Մասնավորապես՝ հետաքրքրվել են՝ արդյո՞ք քննչական գործողություններ արվել են Պերմյակովի վրայից կրակոցների արգասիքի հետքեր հայտնաբերելու ուղղությամբ, եթե՝ ոչ` ինչո՞ւ, արդյո՞ք սահմանի խախտման վերաբերյալ քրեական գործ հարուցվել է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ վերջին հարցադրումը Ավետիսյանների մյուս իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն արդեն ուղղել է քննչական մարմնին և սպասում է պատասխանի:
Սաքունցը նաև հայտնեց, որ իրենք հանդիպել են նաև Սարգսյանի հետ և նրա հետ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել:
Նշենք, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Գյումրիում տեղի ունեցած 7 անձի սպանության գործով տուժողների իրավահաջորդների հետ: