|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունվարի 12-ին Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով մի շարք փորձաքննությունների եզրակացություններ են ստացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը` նշելով, որ իրավահաջորդները ևս ներկա են եղել փորձաքննությունների անցկացմանը:
Նրա խոսքով՝ դատաձգաբանական փորձաքննության համաձայն՝ կրակոցներն արձակվել են Վալերի Պերմյակովին ամրակցված և դեպքի վայրում հայտնաբերված զենքից:
Բացի այդ` դատակենսաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ Պերմյակովի քրտինքը և դեպքի վայրում հայտնաբերված հագուստի ու կոշիկների վրա հայտնաբերված քրտինքն իրենց խմբային պատկանելությամբ նույնն են: Իսկ արդյո՞ք դրանք պատկանում են Վալերի Պերմյակովին, պարզ կարող է դառնալ դատագենետիկական փորձաքննության արդյունքում:
Փաստաբանի խոսքով` այս գործով ապացույցների մեծ մասը հայկական կողմի մոտ է: