կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 09:44
Առանց Կատեգորիա

Հարցեր շատ եղան թե ո՞վ է դաշնակցականը. Աղվան Պապյան

Հարցեր շատ եղան թե ո՞վ է դաշնակցականը. Աղվան Պապյան

ՀՅԴ անդամ Աղվան Պապյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Շատ խոսվեց դաշնակցականի կերպարից։

Հարցեր շատ եղան թե ո՞վ է դաշնակցականը։

Բերվեցին հին ֆիդայապետների ու մեծ մտավորականների օրինակներ Նիկոլ Դումանից մինչև Նիկոլ Աղբալյան, բայց իմ լսած պատմությունը Դաշնակցության հրամանի մասին, կարգապահության մասին այս է։

Սա է իմ պատմությունը, որ հայրիկիցս եմ լսել...

1992 թվականի մայիսին կուսակցությունը Սիսիանում իր մարտիկներին արգելել էր Արցախ անցնել, քանի որ կար Նախիջևանի հետ սահման ու Նախիջևանից վտանգ։

1992 թվականի մայիսի 28-ին Սիսական ջոկատի դաշնակցական մարտիկ Պապյան Ջոնը չենթարկվելով կուսակցության հրամանին անցավ Արցախ և միացավ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում գտնվող ջոկատին ու այնտեղ բազմաթիվ մարտերի մասնակցեց։

Նրա հետևից Արցախ անցան Վարդան Գևորգյանը և Անդրեաս Քարամյանը միանալով դաշնակցական ջոկատներին որոնք նույնպես մի շարք մարտերի մասնակից եղան։

Երեք ընկերներն էլ Սիսիան վերադառնալուց հետո կախակայվեցին։

Սա է դաշնակցությունը

Ձախից աջ՝ Վարդան Գևորգյան, Ջոն Պապյան և Անդրեաս Քարամյան»: