կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-28 15:09
Սպորտ

«Շիրակ»-ի հետ խելահեղ պահեր ենք ապրել. Էդգար Մալաքյան

«Շիրակ»-ի հետ խելահեղ պահեր ենք ապրել. Էդգար Մալաքյան

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Շիրակ»-ի կազմից հեռացան Էդգար և Գոռ Մալաքյանները։ Երկկողմանի համաձայնությամբ «Շիրակ»-ը խզել է պայմանագրերը Մալաքյան եղբայրների հետ, որոնք երեք տարվա պայմանագիր են ստորագրել Ուկրաինական «Ստալ»-ի հետ։

Զրուցելով  Գյումրին ներկայացնող ակումբի պաշտոնական կայքի հետ Էդգար Մալաքյանն ասել է հետևյալը. «Իմ և եղբորս անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությունը։ Մենք շատ արագ մերվեցինք թիմին, մեզ ջերմ ընդունեցին։ «Շիրակ»-ի հետ մենք անմոռանալի, խելահեղ պահեր ենք ապրել։ Ես երբեք չեմ մոռանա Բոսնիական «Մոնստար»-ի հետ արտագնա հանդիպումը, երբ Ժան Ժակ Բուգուին հանդիպման ավելացրած րոպեներին կարողացավ գոլ խփել, և մենք անցանք հաջորդ փուլ։ Աննկարագրելի զգացողություններ էին»։

Գոռ Մալաքյանն էլ խոսեց երկրպագուների մասին. «Գյումրեցիները հիանալի աջակցում են թիմին՝ լինի դա տնային, թե արտագնա հանդիպում։ «Շիրակ»-ի երկրպագուները լավագույնն են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Պետք է ասեմ, որ մեզ համար շատ դժվար է հեռանալ Գյումրիից, սակայն սա ֆուտբոլ է։ Միշտ ջերմությամբ կհիշենք «Շիրակ»-ը։ 

Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրները «Շիրակ»-ին էին միացել նախորդ տարվա հունվարից։