կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-09 12:41
Հասարակություն

Երևանի ո՞ր վարչական շրջաններում և ՀՀ ո՞ր մարզերում են բնակարաններն ամենաշատը թանկացել

Երևանի ո՞ր վարչական շրջաններում և ՀՀ ո՞ր մարզերում են բնակարաններն ամենաշատը թանկացել

2026 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Երևանում բնակարաններն ամենաշատը թանկացել են Նորք-Մարաշ (24,4%), Մալաթիա-Սեբաստիա (21,6%) և Շենգավիթ (20,4%) վարչական շրջաններում՝ համաձայն Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընդհանուր առմամբ բնակարանների գներն աճել են մեկ քառակուսի մետրի դիմաց մոտ 100-150 դոլարով։ Կենտրոն վարչական շրջանը բացառություն չէ, սակայն այնտեղ, ի սկզբանե բարձր գների ֆոնին, տոկոսային արտահայտությամբ թանկացումն ավելի փոքր է թվում։ Ամենաէժան բնակարանները, ինչպես և նախկինում, Նուբարաշեն վարչական շրջանում են, որն ամենահեռուն է մայրաքաղաքի հիմնական մասից, գրում է «Sputnik Արմենիա»-ն։

Նորք-Մարաշ վարչական շրջանում, որտեղ հիմնականում առանձնատներ են, երկար տարիներ բազմաբնակարան շենքեր չեն եղել, սակայն վերջին տարիների շինարարական բումի հետևանքով շենքեր սկսել են կառուցել նաև այնտեղ։ Կենտրոնին մոտ լինելու շնորհիվ այս վարչական շրջանը բնակարանների արժեքով երրորդն է Երևանում՝ Կենտրոնից և Արաբկիրից հետո։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։