Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին լրագրողների հետ խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` Հայաստանը գտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում:
Հակոբյանի կարծիքով` ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այնպիսի հայտարարություններ չեն եղել, որոնց համարժեք կլիներ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: «Ցավում եմ, որ այսպես ստացվեց, և ինձ համար անսպասելի էր, որ պարոն Սերժ Սարգսյանը կարող էր նման հայտարարությամբ հանդես գալ: Ծրագրային ելույթ ասվեց, բայց մեկ անձին վարկաբեկող ելույթ էր, որտեղ չկային քաղաքական շեշտադրումներ: Անսպասելի էին այս իրադարձությունները, չէինք սպասում, որ այսպիսի սադրիչ քայլ կձեռնարկվի իշխանությունների կողմից ոչ միայն ոչ իշխանական ուժերի, Գագիկ Ծաոուկյանի, այլև ընդհանրապես պետության նկատմամբ: Ցավալի է, որ ապրիլի 24-ից առաջ սա եղավ, երբ բոլորս պետք է միասնական լինեինք»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ից պատգամավորներ են լքում խմբակցությունը, օրինակ` Արագած Ախոյանը, ապա Հակոբյանը շեշտեց. «Ես այդ հարցին չեմ ուզում անդրադառնալ, դա ընդհանուր գործընթացի վրա լուրջ ազդեցություն չի ունենա: Իհարկե, իշխանությունն ունի լծակներ որոշակիորեն ազդելու և' պատգամավորների, և' քաղաքացիների վրա, բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն կունենա ընդհանուր զարգացումների վրա: Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»:
Հարցին` հնարավո՞ր է, որ եռյակը բոյկոտի հաջորդ քառօրյան, Հակոբյանը պատասխանեց. «Բնականաբար, եռյակի ուժերը միասնական ծրագիր կմշակեն՝ ինչպես ենք դիմավորում քառօրյան, բայց հնարավոր է, որ այս եռօրյան սովորական չլինի»:
Հարցին, թե իշխանությունները սուր գործողությունների չե՞ն դիմի, պատասխանեց, որ դեռ որոշված չէ իրենց գործողությունների սցենարը, և չի կարծում, որ իշխանությունը չի գիտակցի, որ այս պահին նման քայլի դիմելը հանցագործություն կլինի պետության նկատմամբ: «Զարգացումների հիմնական պատասխանատուն պետք է իշխանությունը լինի»,- ասաց նա: